Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Ինչ է տնտեսությունը
Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը Մաս 1
Բակտերիաների դերը բնության մեջ
Գետեր ,լճեր
Մարմիներ,նյութեր ,մասն
Խնայենք բնական պաշարները
Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

Ինչ է տնտեսությունը

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:
Գյուղատնտեսությունը տնտեսությունը կազմող մասերից է: Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

2-Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:

Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝ խաղող, ձմերուկ, և այլն:Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում են որպես սննդամթերք Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար:

3-Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ:

4-օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:

Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապահությունից ստացված ծատ մթերքներ եմ օգտագործում

բուսաբուծությունից-Նարինջ,բանան,ելակ,ծիրան և այլ պտուղներ, վարունգ,կանաչի,պղպեղ և այլ կանաչիներ:
անասնապահությունից: միս, կաթնամթերք
5-Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Իսկ գոմաղբը օգտագործվում է որպես պարարտանյութ հողին բույսերի աճեցման համար:

6-Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Գյուղատնտեսությանը հումք է տալիս արդյունաբերությանը։

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը Մաս 1

Հարցեր և առաջադրանքներ

Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
բույսերը աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:

Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: տեսանելի հատվածը որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

3-Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Բույսի աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:

4-Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը,

5-Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։

Բույսերը կարևոր են նրանով , որ նրանք ապահովում են մեզ թթվածնով

Բակտերիաների դերը բնության մեջ

Մաս 1

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով: Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Մաս 2
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է: Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն: Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:
դրսում քարի վրա ծառերի վրա
Ի՞նչ գիտեք բակտերիաների մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
կան բակտերիա թունավոր որը մարդիկ հիվանդանում են կարողեն
Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
Անտոնի խոշորցումներով
Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
ուրիշ բակտերյաներից որոնք ավելի ուժեղեն
Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
երկանթ քար
Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:
որով հետեվ թույնահոր եր և հիվանդացնում են
Ի՞նչ դեր ունեն բակտերիաները բնության մեջ:

Գետեր ,լճեր

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը՝ գոլորշիանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:

2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն: Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը:

3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:

Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը:

4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:

Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում:Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:

Մարմիներ,նյութեր ,մասն

1-Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:

Բաժակ կարելի է պատրաստել տարբեր նյութերից օրինակ: ապակուց,երկաթից,փայտից,թղթից,կավից և բլասմասից:

2-Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի,մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:

մարմին աթոռ, սեղան, մատանի, գրիչ, պատուհան, պայուսակ, բաժակ:
Նյութ – փայտ, ոսկի, պղինձ:
3-Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

Պինդ – ալյումին, երկաթ, ոսկի, արծաթ, փայտ, ապակի:
Հեղուկ – ջուր, նավթ:
Գազային – գոլորշի, թթվածին:

Խնայենք բնական պաշարները

Բույսերը ու կենդանիները համարվում են վերականգնվող պաշարներ:

Կարո՞ղ եք բացատրել՝ ինչու:

Որովհետև դարերե ի վեր մարդը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ դրա համար էլ բույսերը նորից կարող են ցանել իսկ ամմասուններին շատացնել:

1. Բնության բարիքները գրե՛ք երկու սյունակով. վերականգնվող և չվերականգնվող.
պղինձ, ձուկ, նավթ, հացահատիկ, կաուչուկ, կավիճ, բամբակ, աղ, կաթ, մարմար, ձու, քարածուխ, ձեթ, բուրդ, երկաթ, միս, բանջարեղեն, տուֆ, արծաթ, մրգեր, փայտ:

Վերականգնվող պաշարներ:ձուկ,հացահատիկ,բամբակ,կաթ,ձու,աղ,ձեթ,բուրդ,միս բանջարեղերեն,մրգեր,փայտ

Չվերականգնվող պաշարներ:պղինձ,նավթ,կաուչուկ,կավիճ,մարմար,քարածուխ,երկաթ,տուֆ,արծաթ

Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

Ի՞նչ է հարթավայրը: Հարթավայրերը լինում են տարբեր մեծության: Աշխարհում ամենաընդարձակը Ամազոնի հարթավայրն է, որը գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում:
2. Ի՞նչ է բլուրը: Բլուրն ունի ստորոտ, լանջ և գագաթ: Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթներն երբեմն գտնվում են ամպերից էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:
3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից: ինչպես և բլուրները, ունեն ստորոտ, լանջ և գագաթ: Հարթավայրեր և լեռներ կան նաև օվկիանոսի հատակին: Դրանք նույնպես ունեն տարբեր մեծություն և բարձրություն, սակայն, ծածկված լինելով օվկիանոսի ջրերով, չեն երևում:
Դեռ վաղ ժամանակներից մարդիկ բնակվում են ինչպես հարթավայրերում, այնպես էլ լեռնային շրջաններում:
Հարթավայրերը բնակության համար ամենահարմար տարածքներն են: Դրա համար էլ Երկրագնդի բնակչության մեծ մասն ապրում է հարթավայրերում: 4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:
5. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում: Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին: Մարդիկ սիրում են իրենց հանգիստն անցկացնել լեռնային վայրերում, զբաղվել լեռնագնացությամբ, իսկ ձմռանը՝ լեռնադահուկային մարզաձևով:
Անչափ գեղեցիկ է նաև Հայաստանի լեռների բնությունը:

Չրերի մասին խնջորի

Ես շատ եմ սիրում չիր և շատ շատ եմ սիրում խնջորի չիր:Չրի մեչ կա վիտամին շատ համով է շատ օկտակար է չորաչված մրգեր կամ հատապտուղներ, որոնց մեջ խոնավությունը կազմում է շուրջ 20:A, B1, B2, B3, B5, B6 100 գրամում պարունակում են 1,5-5 գրամ 250 կիլոկալորիա սպիտակուցներ։

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Մենք այս տարի սովորեցինք բույսերի մասին սովորեցինք մայրցամաքներ շատ հավես եր սովորեցինք շատ նոր հավես դասեր մենք։
-մենք էլ ենք բմության մի մասնիկը
– ուսումնական աշուն
– հյուսիսային ամերիկա
– աֆրիկա
– աճում են
– անտարիկդիկա
_իմ բու՛յսը
Եվրասիա
-հղումը բնագիտության բաժնի։https://garbisshahinyan.edublogs.org/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/