Մայրենիի ստուգատես

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:
Կարպիս Շահիեյան
Զեբրեր
Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։
Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:
Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:
Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։
Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։
Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։
Առաջադրանքներ
Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:
Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։
1.
2. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
• ագեվազներ,
• վագերաձիեր,+
• մամոնտներ,
• դինոզավրեր:

3. Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։
այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։
4. Ընդգծի´ր սխալ պատասխանը։
• Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:+
• Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ:
5. Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
• Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
• Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
• Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:+
• Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

6. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։ ոչ մեծ անսովոր՝ գծավոր լինելը

7. Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

• հոտի,+
• մարմնի գծերի,
• խրխնջոցի,
• աչքերի:

8. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները. Մեծ անսովոր ճիշտ դժվար

9. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ: վագերաձիեր կենդանիներ

10. Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

• զեբր,
• գծավոր,
• երկու,+
• վտանգ:

11. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
«Սև», «սպիտակ» բառերը ցույց են տալիս.
• առարկա,
• թիվ,
• հատկանիշ+
• գործողություն:
12. Ընդգծի´ր բարդ բառը.

• գծավոր,
• սպիտակ,
• մազափունջ,+
• զեբր:

Բարեկենդանը

Կարդա՛ Բարեկենդանը հեքիաթը։
Հեքիաթը կարդալուց հետո այս բառերով պատմություն հորինի՛ր՝ յուղ, բրինձ, մարդ , կնիկ, հիմար, նոթբուք:
Բարձրաձայն կարդա՛ պատմությունդ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։մի օր կնիկը գնաց խանութ առնելու յուղ ու բրինձ նա վերցրեց եւ գնում էր տուն եւ տեսաւ մի շնիկ նա վախենում էր շներից եւ ասաց։հիմար շուն մի մոտեցիր ինձ նա արագ քայլելով գնաց տուն յետո մյուս օրը նրա վերզրած յուղ ու բրինձով գնաց դոպրա ծախելու մարդկանց նա տեսավ կորած նոթբուք եւ ուզեց վերադարցնել եւ հարցրեց մարդկանց ։սա ում նոթբուքն է մարդիկ պատասխանեցին:մարդը տեսել էր մի աղջկա որ նոթբուք ունէր ուրեմն է ասաց եւ այսպիսով գտան նոթբուքի տերը։

Շոկոլադե նապաստակը

Շոկոլադե նապաստակը գնում էր սեղանին վրա և նա տեսավ մարդկանց: Մարդիկ շատ զարմացան, որովհետև քայլում էր շոկոլադե նապաստակ, մարդիկ հարցրեցին.
-Դու գիտես խոսել:
Նապաստակը պատասխանեց.
-Այո, ես գիտեմ խոսել:
Մարդիկ հարցրեցին.
-Դու որտեղից ես:
-Ես, ես նապաստակների ամենասիրունն եմ և ամենակախարդականն եմ: Ես շատ եմ սիրում խաղալ, եկ, եկ ինձ հետ խաղալ պահմտոցի, շատ հավես է լինելու:
-Արի բայց հետո մենք քեզ կգտնենք, դու կասես մի լավ բան, որը պետք կգա :
-Լավ:
Նապաստակը թաքնվեց պատուհանի մոտ, խաղը սկսվեց, մարդիկ փնտրում էին, բայց չգտան: Հետո եկավ շունը և վախեցրեց նապաստակին և նա դուրս եկավ
տնից: