Սեբաստացի ուսուցչուհիներս

Մեր ընկեր Ազնիվը մեր դասվարն է ,ընկեր Ազնիվը շատ հետաքրքիր և հասկանալի է նոր թեմա բացատրում, շատ զվարճալի և ուրախ ուսուցչուհի է: Ինձ թվում է նաև, որ ընկեր Ազնիւը վատ կողմ չունի: Ինձ շատ է դուր գալիս ընկեր Ազնիվի հետ դաս անցկացնել!
Իսկ ընկեր Նարեն ես հասկանում եմ իր բացատրած ձեւը եւ բարի է սիրում եմ անգլերէն լեզուն եւ նոր գիտելիքներ սիրում եմ սովորել։
Ընկեր Քրիստինեն շատ հոգատար է եւ հեզ մեզ լաւ է փոխանցում ռուսերէնով գիտելիքները բայց ես ոչ մի բան չեմ հասկանում բայց ուզում եմ սովորել։Ընկեր Հասմիկը երաժշտության ուսուցչուհին է մենք շատ ուրախ ենք անցկացնում քանի միշտ երգում ենք։շատ եմ սիրում բոլոր իմ Սեբաստացի ուսուցչուհիներիս։

Տիեզերք

Ես շատ բան սովորեցի թէ արեգակը ինչքան հեռու ես սովորեցի մոլորակների անուները ,օդ կամ ջուր կա մոլորակի վրա եւ սովորեցի ձեւը եւ տարբեբերություն մոլորակ է մոլորակ ։

Ո՞վ է Մխիթար Սեբաստացի

Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը:
1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ: 1717 թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը: Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով:
Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է: Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի: Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված: Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր: Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը» (1746 թ.):