Տարվա իմ ձեռքբերումները

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում, Հյուսիսային դպրոցում: Կարող ես տեղադրել լուսանկարներ։բակի մասը
2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմ՛իր այդ նախագծի մասին: Կցի՛ր նաև հղումը։ճամբարները
3․ Ի՞նչ գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։ https://garbisshahinyan.edublogs.org/category/%d5%ab%d5%b4-%d5%a3%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6/
4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։Հովհաննէս Թումանյանի
5․ Կազմի՛ր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը: Ե․ Չարենց․ «Հայրենիքում»
Հ. Թումանյան․ «Համերգ»
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Ե․ Չարենց․ «Ես իմ անուշ Հայաստանի․․․»
Հ. Թումանյանի «Համերգ
Հ. Թումանյանի «Երկու սև ամպ»
Հ. Թումանյանի «Պատրանք» բանաստեղծությունը:
Հ. Թումանյանի «Իմ երգը»
Կաղանդի գիշեր (կրճատած
Անուշապուր
«Կաղանդ Պապային մօրուքը»
Ավ․ Իսահակյանի «Գետակի վրա»
Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…»
Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…»
Կոմիտասի «Աշուն գիշեր»
Կոմիտասի «Ճանապարհ»
6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրի՛ր ու բնութագրի՛ր նրան
7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից Էրեբունի-Երևանի պատմության հետքերով ճամբորդություն
Երևանի պատմության թանգարան
Դեպի ջրվեժի արգելոց
Այցելություն Հայաստանի բնության թանգարան
Այց պլանետարիում
Այցելություն Ավետիք Իսահակյանի տուն Թանգարան
Ճամփորդություն՝ Ամբերդ (Ամրոց-Բերդաքաղաք)
Ճամբարային օրս

8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․
9․ Ի՞նչ կանես 5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:լաւ կը սովորեմ ավելի ուշադիր կը լինեմ
10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։ Այս տարի շատ լավ եմ սովորել որևէ նյութի մասին տեղեկություններ հավաքել համացանցից: 11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:
13․ Ավելացրո՛ւ քո հարցը․․․

Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/ ։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։ /1 միավոր/ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։

5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/

պատմողական Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

բացականչական Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր/

Շուտով պարանը պրծավ, և Մյունխհաուզենը օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։

երկար պարան, պարոն Մյունխհաուզնը, մեծ երկրի

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/

հիշեցի,տնկեցի,հասա,կորցրի ,գտա

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/

Փորել —փորել փոսը

Դուրս գալ ——դուրս գալ դասարանից

Աճեցնել —-աճեցնել բույսը

Տեսնել —տեսնել արևը

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

հիշեցի-միտքս բերի
իսկույն-անմիջապես
վերջիվերջո-վերջապես
ուրախ-ուրախ-հրճված
4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ /1 միավոր/

բարեբախտաբար-դժբախտաբար
երկար-կարճ
բարձրանալ-իջնփլ ներքև
վերև-ներքև

Բարեկենդանը

Կարդա՛ Բարեկենդանը հեքիաթը։
Հեքիաթը կարդալուց հետո այս բառերով պատմություն հորինի՛ր՝ յուղ, բրինձ, մարդ , կնիկ, հիմար, նոթբուք:
Բարձրաձայն կարդա՛ պատմությունդ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։մի օր կնիկը գնաց խանութ առնելու յուղ ու բրինձ նա վերցրեց եւ գնում էր տուն եւ տեսաւ մի շնիկ նա վախենում էր շներից եւ ասաց։հիմար շուն մի մոտեցիր ինձ նա արագ քայլելով գնաց տուն յետո մյուս օրը նրա վերզրած յուղ ու բրինձով գնաց դոպրա ծախելու մարդկանց նա տեսավ կորած նոթբուք եւ ուզեց վերադարցնել եւ հարցրեց մարդկանց ։սա ում նոթբուքն է մարդիկ պատասխանեցին:մարդը տեսել էր մի աղջկա որ նոթբուք ունէր ուրեմն է ասաց եւ այսպիսով գտան նոթբուքի տերը։

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերևը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ փոքր-ինչ լռելուց հետո մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարժելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
գաղտնիք
վերևը
ջարժելով
համարնակ
2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/ հանգիստ չունեցող +

բ/ անհամբեր

գ/ անընդհատ աշխատող

դ/ անընդհատ հանգստացող

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր-անվտանգ

բ/ չարություն-խելոքություն

գ/ թույլ-ուժեղ

դ/ տգեղ-գեղեծիկ

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ վտանգավոր — ածանցավոր

բ/ անպատասխան- ածանցավոր

գ/ մուրճ- ածանցավոր +

դ/ հաստափոր-բարդ

5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ-ծաղիկներ
բ/ իշխան-իշխաներ

գ/ քամի-քամիներ

դ/ փուշ- փուշ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/ մորեգույն-ածական +

բ/ ծաղիկ-գոյական

գ/ հինգ -թվական

դ/ ոսկեգանգուր-գոյական

7. Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
(ուտել) (փորձել) (ամաչել) (նայել)

8. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

9. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/ որ ինքնաթիռի շարժիչը անսարք էր:+

գ/ որ քամի էր:

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

10. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

Շոկոլադե նապաստակը

Շոկոլադե նապաստակը գնում էր սեղանին վրա և նա տեսավ մարդկանց: Մարդիկ շատ զարմացան, որովհետև քայլում էր շոկոլադե նապաստակ, մարդիկ հարցրեցին.
-Դու գիտես խոսել:
Նապաստակը պատասխանեց.
-Այո, ես գիտեմ խոսել:
Մարդիկ հարցրեցին.
-Դու որտեղից ես:
-Ես, ես նապաստակների ամենասիրունն եմ և ամենակախարդականն եմ: Ես շատ եմ սիրում խաղալ, եկ, եկ ինձ հետ խաղալ պահմտոցի, շատ հավես է լինելու:
-Արի բայց հետո մենք քեզ կգտնենք, դու կասես մի լավ բան, որը պետք կգա :
-Լավ:
Նապաստակը թաքնվեց պատուհանի մոտ, խաղը սկսվեց, մարդիկ փնտրում էին, բայց չգտան: Հետո եկավ շունը և վախեցրեց նապաստակին և նա դուրս եկավ
տնից:

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։
1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:+

դ) Պատճառը նշված չէ:

2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր
ձուկը կերավ շատ նավեր
3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր
որ ձուկը չուտի ուրիշներին
4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր
այնքան մեծ? էր
Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր
Ձուկը բացեց բերանը։ այսօր

Բառային առաջադրանքներ

Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր
լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-խոսալ

Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր
երկու անգամ էր ջուր խմում երկու անգամ էր ջուր խմում
Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր
… ձուկ

… նավ

… ճանապարհորդ

… ծով

Գրի՛ր հոմանիշները։ 1 միավոր
Քաջ-ուժեղ

հսկա-խոշոր

նորից-կրկին

այժմ-հիմա

Գրի՛ր հականիշները։ 1 միավոր
Խաղաղ-

Չոր-

Դուրս-

Հանգիստ-

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա ընկավ երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա

կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես: Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ տխրեց, հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողնված տառերը:
Դարձավ

Գաղտնիքը

Խորհրդավոր – խորհուրդ

Փորձեցի

Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.
ա/ չընդհատվող +

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.

պարզ – բարդ

գեղեցիկ – տգեղ

երկար – կարճ

ուղիղ – ծուռ ու մուռ

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր: պարզ

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց – հարցեր

բ/ նկար – նկարներ

գ/ գառ – գառներ

դ/ մոլորակ – մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞րն է սխալ.

ա/ երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական։ ածական

7. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:

Բացականչական

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:

Հարցական

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

8.Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:

գեղեցիկ , զրնգուն ծիծաղ

9. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/ նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում +

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/ փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

10. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը:

Փոքրիկ իշխանը հարցրեց, թե դա ի՞նչ առարկա է։

11. Հեղինակի կարծիքով ո՞ւր կարող էր գնալ գառնուկը:

Հեղինակի կարծիքով գառնուկը կարող էր գնալ՝ ուր խելքը փչի։

12. Ինչպե՞ս ես հասկանում «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

Հեղինակը նկատի ունի, որ, քանի որ Փորքիկ Իշխանի մոլորակը շատ փոքր է, ապա ուղիղ գնալով, դու կգաս կհասնես նույն տեղը։

Փոքրիկ իշխան

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա ընկավ երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես: Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ տխրեց, հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողնված տառերը:դարձավ խորհրդավոր գաղտնիքը փորձեցի
Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.
ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.

թավ-բարակ

ընդգծված-չնշել

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարցեր

բ/ նկար-նկարներ

գ/ գառ-գառներ

դ/ մոլորակ-մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն է սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ ((((փոքրիկ — թվական)))

7. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:

Սա ի՞նչ առարկա է:

Դու էլ հո չասի՜ր:

8.Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:

գեղեցիկ,

զրնգուն

9. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

10. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը:

Սա ինչ առարկա է:

11. Հեղինակի կարծիքով ո՞ւր կարող էր գնալ գառնուկը:
Ուր ուզէ խելքը

12. Ինչպե՞ս ես հասկանում «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը Ես այս նախադասութունը հասկանոմ եմ, որ պետք է սովորես միքանի բան ոչթե մի բան

Վահագնի ծնունդը

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

1-Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:

Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի ու ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։Հին հայերի պատկերացմամբ երկինքը նման էր ծովի։ Կարծում էին, թե ամպրոպի ժամանակ փոթորկալից ամպերով ծածկված ու մթամած երկինքը միախառնվում է երկրին, և նրանք բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երբ ամպերը որոտում են, լուսավորվում կայծակից ու փայլակից, երկնային ծիրանագույն ծովի մեջ, իբր, կարմիր եղեգ է վառվում, որի բոցերի ու ծխի միջից ծնվում է խարտիշահեր, բոցամորուս և Արեգակի նման փայլող աչքերով մի պատանեկիկ։Վահագնի տաճարը գտնվում էր Տարոն գավառի Աշտիշատ քաղաքավանում։ Վահագնի անվան հետ է կապվում Հարդագողի ճանապարհ անվանումը։ Ըստ ավանդության ասորիների աստվածային նախնի Բարշամից Վահագնը հարդ է գողանում, որի հետքը մնում է երկնքում և գոյացնում Հարդագողի ճանապարհը՝ Ծիր Կաթինը։

2-Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

Ծիրանի,զկարմրիկ,խարտեաշ,հուր,բոց,արեգակունք իշխող գույնը կարմիրն է

3-Նկարագրի՛ր Վահագնի ծնունդը: Ո՞ր հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:

Երկինքն ու երկիրը ու ծովը իրար են խառնվել և մի եղեգից որ բոց ու ծուխ էր հանում ծնվեց Վահագնը: Վահագն կրակի ու բոցի ու ջրի ծնունդ է:

4-Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ Վահագնը հուր մազեր ուներ,բոց մորուք և արեգակ աչքեր։

5-Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:

Իմ կարծիքով խորհրդանշում է ուժը

6-Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ Երկնում էր երկինքը,երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծովը ծիրանի,
Երկունքը ծովում բռնել էր կարմիր եղեգնիկին,
Եղեգնի փողով ծուխ էր ելնում,
Եղեգնի փողով բոց էր ելնում,
Եվ այն բոցից վազում էր խարտյաշ մի պատանի,
Նա հրե մազեր ուներ,
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ։

Թեստային աշխատանք. 26.04.2023 թ.

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: եղբայր,
պատմվածք,հեքիաթ,հարյուր
Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.
ա/ պատկերացնել+
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները
ա/ գեղեցիկ-սիրուն
բ/ շատ-լիքը
գ/կախարդական-հմայիչ

դ/ մեծ-հսկա

Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն – պարզ +

դ/ անգետ — ածանցավոր

Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական +

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

6. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:
հասկանում ենք
ճանաչում են
հիշում եմ
վախենում եմ
7. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
«Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևի
8. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները։
մեծահասակները թվեր շատ էին սիրում:
9. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:
«Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»:
10. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.
ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր +

11․Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում+

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին
12. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և ներեն մեծերի:
Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն: