Վահան Տերյան

այսօր Վահան Տերյանի ծննդյան օր նե ես այս բանաստեղծություն շատ հետաքրքիր է

Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում
Այրում են սիրտս անբարբառ երգեր,
Դողում են շուրջս անխոս դյութական,
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական…
Լո՜ւռ… Սիրո համար էլ չկան երգեր,
Էլ խոսքեր չկան…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *