Ուսումնական աշուն

Արարատ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Երևան-Նախիջևան մայրուղու վրա։ Մարզկենտրոնից գտնվում է 20 կմ հարավ արևելք։ Նախկինում ունեցել է Դավալի, Դավալու, Դեվրլու անվանումները։ Եղել է Երևանի նահանգի Երևան գավառի մեջ։ Վերանվանվել է 1935 թվականին։ Արարատը՝ նախկին Դավալուն, Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Գտնվում է գեղատեսիլ վայրում։ Արևելքից տարածվում են Ուրծի լեռները, դիմացը՝ բիբլիական Մասիսներն են։ Ոչ շատ հեռվից, Հայաստանի պետական սահմանի երկայնքով ձգվում է Արաքս գետը։ Արարատ գյուղի հին դպրոցում (ներկայիս 3-րդ միջնակարգ դպրոց) դասավանդել է մանկագիր Աթաբեկ Խնկոյան Բնակչությունը ձևավորվել է գերազանցապես 1828-1829 թթ. Մակու և Սալմաստ գավառներից ներգաղթածներից։ Արարատ գյուղի հարավ – արևելյան մասում է գտնվում Սուրբ Հակոբ եկեղեցին (1866)
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Արարատի մշտական բնակչությունը կազմել է 7609, առկա բնակչությունը` 7331 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում`

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *