Հյուսիսային Ամերիկա

Մեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա: Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ներառում է Կանադան, ԱՄՆ-ը, Կարիբյան ծովի կղզիները և Կենտրոնական Ամերիկայի երկրները, որոնք ցամաքի նեղ շերտով ձգվում են Միացյալ Նահանգների և Հարավային Ամերիկայի միջև:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա, Կանադայից` աշխարհի երկրորդ մեծագույն երկրից մինչև մանր կղզիներ, ինչպիսիք են Գրենադան և Սենթ Լուսիան: Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է <<կանաչ երկիր>>: Հիմնական օգտակար հանածոներն են արծաթը, ոսկին, պղինձը, արճիճը, ցինկը, գրաֆիտը, մոլիբդենը, նիկելը: Իսկ վառելիքի պաշարներից կան նավթի, ածուխի, բնական գազի և ուրանի պաշարներ:

Զարմանալի փաստեր

Реклама

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Ատակամա անապատը աշխարհի ամենաչոր վայրն է:

Անդերն աշխարհի ամենաերկար լեռնաշղթան է:

Սուպե հովիտը աշխարհի հին քաղաքակրթություններից մեկի հայրենիքն է:

Ամազոնը աշխարհի ամենաջրառատ գետն է:

1.Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի մասին մի փոքր պատմիր և տեղադրիր բլոգում Հյուսիսային Ամերիկան մեծությամբ երրորդ մայրցամաքն է: Նրա ափերը ողողում են Խաղաղ, Հյուսիսային սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսները: Հարավում Պանամայի ջրանցքով (մինչև 1914 թ.՝ պարանոց) միանում է Հարավային Ամերիկային, հյուսիս-արևմուտքում Բերինգի 85 կմ լայնության նեղուցով անջատվում է Եվրասիայից (անցյալում նեղուցի տեղում եղել է պարանոց. դրանով է բացատրվում մայրցամաքների բուսական և կենդանական աշխարհների նմանությունը): Հյուսիսային Ամերիկային են պատկանում Գրենլանդիա, Կանադական, Արկտիկական, Վեստ Ինդիա, Ալեության, Վանկուվեր, Նյուֆաունդլենդ կղզիներն ու կղզեխմբերը:
Քրիստափոր Կոլումբոսից դեռևս 500 տարի առաջ Հյուսիսային Ամերիկայում եղել են նորմանները (նորվեգացիների նախնիները՝ վիկինգները): Նրանք հմուտ ծովագնացներ էին և կաղնու փայտից շինված ամուր, թեթև նավերով դեռ այն ժամանակ ակոսում էին Ատլանտյան օվկիանոսը:
X դարի վերջին Էրիկ Ռաուդին (Շիկահեր մականունով) մի քանի ուղեկիցներով Իսլանդիայից դեպի արևմուտք նավարկելիս հայտնագործեց մի կղզի: Չնայած կղզին սառցապատ էր, բայց հարավային ափերին կային կանաչ մարգագետիններ, որի համար էլ Շիկահերը կղզին անվանեց Գրենլանդիա (Կանաչ երկիր): Նավարկելով դեպի հարավ՝ նրանք հայտնաբերեցին քարքարոտ, ամայի մի ափ, որը ներկայիս Լաբրադոր թերակղզին է: Հայտնագործած այդ շրջաններում վիկինգները բնակություն հաստատեցին: Սակայն հետագայում նրանց հայտնագործությունները մոռացվեցին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *