Ինքնաստուգում

Կարդա, լրացրու բաց թողած տառերը։

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևն գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր:

Իմացա, որ դինոզավրերը դնում էին 10-40 ձու:

3.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝

երփներանգ — գունավոր, սաղարթ — տերև, ճամփա — ճանապարհ, մտածել — Դատել

4․ Գրիր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ — արու, ամենամեծ — ամենափոքր, բարի — չար, արևելք — արևմուտք

5․Բացատրիր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել — ոսկու շերտով պատել, ասֆալտապատ — ասֆալտով ծածկված, վայրէջք — դեպի վայր իջնել, սաղարթախիտ — խիտ սաղարթ ունեցող

6.Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ — երբեվիցե, օր — լավ օր, ոսկի — ոսկեգույն, եղբայր — մորեղբայր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *